ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Նոր նախագիծ. Վանաձորի դրամատիկական թատրոնն ու «Ֆորտունան»

Նոր նախագիծ. Վանաձորի դրամատիկական թատրոնն ու «Ֆորտունան»
09.04.2020 | 17:13

Հայաստանյան որոշ թատրոններ հանդիսատեսի հետ կապը փորձում են պահպանել առցանց ներկայացումների միջոցով: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու ԳՈՌ ՓԵԼԵՇՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ սկզբնական շրջանում թատրոնի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի հետ քննարկել են, թե որքանով է նպատակահարմար ներկայացման մատուցման այդ եղանակը: Քանի որ ունեն պրոֆեսիոնալ կերպով նկարահանած բեմադրություններ, փորձել են հեռարձակել «Լիր արքան», բայց տեխնիկական խնդիրների պատճառով վիրտուալ ցուցադրությունը շարունակություն չի ունեցել: Փոխարենը ընտրել են մեկ այլ ձևաչափը: «Ֆորտունա» Լոռու մարզային հեռուստաընկերությամբ հեռարձակելու են թատրոնի խաղացանկային սիրված ներկայացումները:


«Ֆորտունա» հեռուստաընկերության տնօրեն Կարեն Արշակյանը ողջունել է գաղափարը: Ապրիլի 10-11-12-ին հեռարձակվելու են «Լիր արքա», «Աշնանային իրիկնամուտ», «Ռուզան» ներկայացումները: Դրանք հնարավոր կլինի դիտել նաև հեռուստաընկերության պաշտոնական կայքէջում։ Առցանց դիտմանը կարող եք հետևել նաև թատրոնի ֆեյսբուքյան էջում։ «Ֆորտունան» սպասարկում է Լոռու մարզին, նաև մալուխային հեռարձակում է իրականացնում: Գոռ Փելեշյանը ընդգծում է, որ ներկայացումները ցուցադրելու եթերային ձևաչափը ընտրելիս՝ հաշվի են առել նաև մարդկանց այն խմբին (մանավանադ ավագ սերնդի ներկայացուցիչներին), որոնք չեն օգտվում համացանցից: Չի բացառվում, որ սույն նախագիծը շարունակական դառնա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 8823

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ